Դերասանուհի Էվա Խաչատրյանն ամանորյա ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային գրավիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ զգեստ, որը համադրել է նույն երանգի գուլպաների հետ։ Էվան արձակել է մազերը, նախապատվությունը
տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Շոտով նոր տարի է։ Առաջարկում եմ լավ էմոցիաներով լցվենք, հավատով ու հույսով», — հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։