Էջմիածինը փակ կլինի, բաց կմնան միայն երեք ելքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Էջմիածնից բաց կլինի միայն երեք ավտոճանապարհ՝ Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Երևան և Վաղարշապատ-Մասիս:
«Քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված պետք է որոշակի հավելյալ միջոցներ ձեռնարկենք։ Այսպիսով ժամը 23:00-ից պետք է խնդրենք էջմիածնեցիներին քաղաքից առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից։
Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել»։