Երեկ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի մահվան երրորդ տարելիցն էր:
Նրա դուստրը՝ երգչուհի Էմմին, Ինստգարմի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է մայրիկի արխիվային լուսանկարները:
Լուսանկարներից մեկը Էմմին մակագրել է՝ «Սիրունս», իսկ մյուսը՝ «Կարոտ»:
Նշենք, որ Նադեժդա Սարգսյանը մահացել էր 64 տարեկանում: Նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեի դեմ, մահվան պատճառն էլ հենց հիվանդությունն էր:
Հավելենք նաև, որ երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շուրջ 40 երկրներում։