Էմմա Սապունջյանը`«հայտնի» մարդկանց ստանդարտներին չհամապատասխանելու մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է իր հետեւորդներին: Դերասանուհին հրապարակել է լուսանկար, որում սեւ անձրեւանոցով եւ կաթնագույն ձեռնոցներով է: Կադրին կից դերասանուհին

իր զարմանքն է արտահայտել սոցցանցի իր էջի հետեւորդների թվի վերաբերյալ՝ նշելով, որ ինքը լողազգեստով կամ 18+ լուսանկարներ չի տեղադրում, ինչպես նաեւ ամեն փոքր բանից սկանդալ չի բարձրացնում, սկայան իրեն

հետեւում են: «Ամեն ինչ չեմ քննարկում,վերլուծում … չեմ գրում հիվանդություններիս, սպառնալիքների,դատերի մասին… Ներկա չեմ գտնվում քաղաքի կարեւոր պրեմիերաներին, ծնունդներին, իվենթներին… Հարցազրույցներ տալիս չեմ լացում:

Նույնիսկ եթե գտնվում եմ կյանքի դժվարին փուլում լացելով սթորի չեմ անում, իմ խնդիրներով չեմ կիսվում: Իմ «աստղայինը» տարած չի… Ես ընդհանրապես,ոչ մի կերպ չեմ համապատասխանում ժամանակակից «հայտնի» մարդկանց ստանդարտներին», — գրել է դերասանուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: