Էդգար Իգիթյանն իր 31–ամյակին առաջին անգամ ցույց է տվել նորածին որդու դեմքը

Դերասան Էգդար Իգիթյանն այսօր նշում է ծննդյան օրը, ինչի առիթով ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Դերասանի որդին՝ Լեոնը ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։

«Կյանքիս ու ծնունդիս ամենամեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթական է։ Մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը, ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում… Թող բոլորի ընտանիքներում, եթե դեռեւս չկա այս երջանկությունը, անպայման, Աստծո օրհնությամբ, լինի…»,- գրել է դերասանը։

Նշենք, որ Էդգարի և Լուսինե Չոբանյանի առաջնեկը ծնվել է հունիսի 16–ին։ Զույգը փոքրիկին տվել է Լեոն անունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: