Խաչատրյան Արսեն Սևակի, ծնվել է 2002թվականի ապրիլի 17-ին, Գյումրիում: Շատ համեստ, բայյց և չափազանց հումորով, աշխատասեր, նաև գյումրեցուն վայել թասիբի տեր երիտասարդ էր: Չէր սիրում ցուցադրվել, չափից դուրս ընկերասեր էր, մարդկային եւ բոլորին նվիրված:
Մանկուց նրա մեջ խոսում էր զինվորականի ոգին և երազում էր զինվորական դառնալ: Ծառայում էր Մեղրիում: Երբ արցախյան երրորդ պատերազմը սկսվեց՝ նա երեք ամսվա ծառայող էր: Զինընկերների հետ տեղափոխվել է Արցախ՝ պաշտպանելու հողը հայրենի: Երիտասարդ, կյանքով եւ ավյունով լի զւնվոր էր, մար տնչում էր խիզախորեն: Եղել է Ջեբրայիլում, Իշխանաձորում,
Կուբաթլուում, Նռնաձորում: Նոյեմբերի 1-ի գիշեր, լույս 2-ի առավոտ Նռնաձորում զո հված ընկերոջ դ ին չթողնելով թշնա մու ար կերի տակ՝ նետվել է, որ դուրս բերի, բայց… Նա ևս հետ հավերժացավ ու մենակ չթողեց ընկերոջը և նրա հետ արծիվ դարձավ, երկինք ելավ: Փառք ու խոնարհում մեր անվեհեր քաջի և ընկերոջ հիշատակին: Մարինե ՄաՏիՆա Մանուկյան_ի ֆեյսբուքյան էջից