Զորքին ասել էր, որ իրենից հեռու կանգնեն, իսկ 5 րոպե անց… փոխգ նդապետ Արա Շահբազյանի մասին

1 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 12-ին, անօդաչուի հար վածից զո հվեց փոխգնդապետ Արա Շահբազյան։ Շուրջ 22 տարի ծառայելով Հայոց բանակում, Արան մինչև վերջին շունչը պայքարեց հայրենի հողի համար։ 2011-2018 թվականներին նա ընտանիքի հետ տեղափոխվել էր Ջրական (Ջեբրաիլ), ապրել և ծառայել այնտեղ՝ զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել է Ապրիլյան քառօրյային: 44-օրյա պա տերազմի առաջին օրվանից Վայքի զnրամասի հետ մեկնել է հարազատ դարձած Ջրական՝ պաշտպանելու սահմանները:

Բարձրագույն հրամանատարությունը հենց նրան էր վստահել այդ պաշտպանականի ամենավտանգավոր հատվածների պաշտպանությունը։ Իր ենթական զի նվորները պատմում էին, որ Արան այն հրամանատարներից էր, որ մի ձեռքին մի քանի հատ ռացիա, մյուս ձեռքին՝ զե նքն ու քարտեզը, ճշգրիտ կորդինատներ էր տալիս, որոնցով էլ խո ցվում էին թշնա մական կուտակումներն ու տ անկերը Առաջամուղի դպրոցի մոտ։ Այն նույն դպրոցի, որտեղ հաճախել էին Արայի երեխաները… Այն վտա նգավոր հատվածներում, որոնք պաշտպանում էին նրանք, թշնա մին չէր կարողանում առաջխաղացում ունենալ։ Ու

փոխգնդապետը հասկանում էր, որ թշն ամին վաղ թե ուշ իրեն է թիրա խավորելու։ Եվ այդ չարաբաստիկ օրն էլ նա զո րքին ասել էր, որ իրենից հեռու կանգնեն, հրամայել էր մի քանի մետր վերև բարձրանալ։ 5 րոպե անց անօդաչուի ռու մբը պայ թում է միայնակ կանգանծ փոխգնդապետի կողքին… Հավերժ փառք քեզ, հրամանատար։ Ողջ գիտակից կյանքդ նվիրեցին բանակին ու հայրենիքին ու գիտակցաբար այդ նույն կյանքդ զո հեցիր հանուն մայր հողի։

Понравилась статья? Поделиться с друзьями: