Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում, որոշեցի այգու միջով անցնել՝ ճանապարհս կրճատելու համար: Պատահաբար մանկասայլակ նկատեցի, սակայն տարօրինակն այն էր, որ մոտակայքում մեծահասակներ չկային: Մոտեցա, և քիչ այն կողմ՝ ծառերի մոտ, 1.5-2 տարեկան փոքրիկ աղջնակի տեսա: Երեխան ժպտաց և ձեռքերը մեկնած՝ դեպի ինձ վազեց:
Բնականաբար, ես գրկեցի փոքրիկին, և որոշեցի գտնել ծնողներին:Սակայն անհաջող փորձերից հետո ոստիկանություն զանգեցի: Բարեբախտաբար, երեխաներիս համար թխվածքաբլիթ և հյութ էի գնել, մի քիչ կերակրեցի փոքրիկին, ակնհայտ էր, որ խեղճը քաղ-ցած է: Եկա տուն, ամուսինս և աղջիկներս զարմացան՝ գրկումս անծանոթ փոքրիկի տեսնելով:Ամբողջ երեկո երեխան մնաց մեր տանը, խաղաց իմ դուստրերի հետ: Ի վերջո, զանգեցին ոստիկանությունից:
Պարզվեց, երեխան մոր հետ այգում է եղել: Մայրը հղի էր, հանկարծ ուշագնաց է եղել, իսկ երեխան, հավանաբար, մանկասայլակով է խաղացել և հեռու է գնացել: Անցորդները, ովքեր օգնել են կնոջը, չեն իմացել, որ նրա հետ երեխա կա:Ուղիղ 15 րոպե անց եկավ երեխայի հայրը: Նա վախից և հուզմունքից
դողում էր, հանգստացավ միայն այն ժամանակ, երբ գրկեց դստերը: Մենք նրան սուրճ հյուրասիրեցինք, և թույլ չտվեցինք գնալ, մինչ նա լիովին ուշքի եկավ: Նա մեզ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց, իսկ մի քանի ժամ անց զանգեց և ասաց, որ կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել: