Զարուհի Համազասպի Փոստանջյան (հունվարի 16, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ (2017-2019), Ժառանգություն խմբակցության նախկին անդամ,
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 31-ից 2013 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է հիշյալ խմբակցության քարտուղար, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից 2014 թվականի փետրվարի 3-ը՝ խմբակցության ղեկավարն էր։ Երևանի ավագանու նախկին անդամ։
Ծնվել է 1972 թվականի հունվարի 16-ին Երևանում։ 1990-1994 — Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։ 1993-1996 — աշխատել է Հայաստանի Հանրապետության
բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ: 1998-1999 — աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դուստրը՝
Լուսինեն, ամուսնացել է։ Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել զույգի պսակադրության արարողությունից ու գրել․ «Լուսինեիս Պսակը։ մաղթում եմ գիտակ լինել
միավորման ուխտին և նպատակին՝ «աճեցե՜ք և բազմացե՜ք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փոստանջյանը։