Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դասական կերպարում է։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է սպիտակ հանդերձանք, որը համադրել է
նույն գույնի բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կապույտ վերարկու էր կրում։ Նա արձակել էր մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ «Գարունն ու ես»,- հրապարակումը մակագրել էր նա։