Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը: StarNews-ը հետևում է դրան ու նկատում, որ երգչուհին մշտապես աչքի է
ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր: Երգչուհին այս անգամ հրապարակել է իր 3-րդ երեխայի`փոքրիկ Զաբելի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է
երգչուհին Զաբելի հետ գնում աշխատանքի: Սիրուշոյի աշխատակիցները անակնկալի են գալիս`տեսնելով փոքրիկ գեղեցկուհուն: Նշենք, որ օրեր առաջ երգչուհին կրկին հրապարակել էր փոքրիկ Զաբելի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է փոքրիկը չոչ անում: