Arm-fun-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը ձերբակալվել է։ Արդյո՞ք նա ձերբակալվել է ԱԱԾ-ն քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս պահին տեղեկատվությունը փորձում ենք ճշտել իրավապահ մարմիններից։
Arm-fun-ը ավելի վաղ անդրադարձել էր Ջոն Ֆարխոյանի ազատմանը՝ նշելով, որ նրա՝ պետի պաշտոնից ազատելու պատճառը եղել է այն, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հանդիմանել է Ֆարխոյանին՝ նշելով, որ քաղաքում գործերի բացահայտման տոկոսը շատ ցածր է, դժգոհ է իր աշխատանքից։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։