Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված
կադրերից մեկում ամուսինները ջերմ գրկախառնված են։ «Երջանկությունն այն է, երբ հատվում են ճակատագիրն ու երազանքը մեկ կետում», — ջերմ ու սիրով լի հրապարակումը մակագրել է Շուշաննան։ Շուշաննա Թովմասյանը, ով սպասում է երկրորդ
երեխայի ծնունդին, օրերս նշել է 30-ամյակը։ Այդ առիթով նա երկրպագուների հետ կիսվել էր նոր ֆոտոշարքով։ Կադրերում Շուշաննան հմայիչ ու քնքուշ կերպարում էր։ «Բարի գալուստ 30», — հրապարակումը կարճ մակագրել էր երիտասարդ մայրիկը։