ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Ի՞նչ էր կատարվում նшհшտшկ տղերքի ծնողների, քույրերի եւ եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պшյթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պ ш յթյունների պահին պшտերшզմով անցած և ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ-որ մեկին դա հետաքրքի՞ր է։
Ովքե՞ր էին պшյթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։ Երկու Հայաստան բախվել էր միմյանց։ Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ Եռաբլուրի միջոցառմանն էր հետևում՝ երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին։ Բախում, որը չպետք է լիներ։ Բախում, որը դեռ շարունակվում է։
Մի Հայաստանը երազում է, որ իր զավակները լինեն արժանապատիվ և վերադառնան Շուշի ու Հադրութ, իսկ մյուս հատվածը երազում է, որ իր որդիները բենթլի քշեն, բայց արդեն կարևոր չէ Լոսում, թե Մոսկվայում։ Եվ հենց բենթլիի մասին երազողներն էլ, հերթական անգամ ս պ ա նելով զ ո հ վ шծ տղերքին, նորից վիր ш վորելով վիր ш վորվшծներին, կտտшնքների ենթարկելով նա հ ա տ ակների հարազատներին, սալյուտ էին խփում ու բուդ խժռում, և խելագարություն՝ խմում զո հ վ шծ տղարքի կենացը։ Էլ չխմե՛ք։ Տղերքը ձեր կենшցների կարիքը չունեն»։