Երեկ ուշ երեկոյան երկար պա յքարից հետո մայրս գնաց։ Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։
Ավաղ։ Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տա ռապյալներին։
Հո գեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հու ղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00: Իմ եւ մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցա վակցությունների, համերաշխության եւ գոտեպնդման համար։ Աստված պահապան բոլորիդ։