Գոհար Հայրապետյանը գրում է. Երեկ հյուրանոցում «Միսթր հոթել» մրցույթ էր: Մասնակցում էր մի չաղ ձյաձյա Բելառուսից, միջին տարիքի շատ հումորով մի տղամարդ Ռուսաստանից, որը եկել էր իրեն «բալետ» անող 5 շեկ հրեշտակ աղջիկների հետ
(պիտի տեսնեիք ոնց էին հոր համար հուզվում :)) Ու երկու ջահել տղա Ղազախստանից: Հետևումս նստած ռուս ծյոծան Պսկովից բնականաբար ռուսի համար էր ապրումակցում: Բայց հաղթեց ջահել, մկանուտ ու անթիվ անհամար երեխաներով չծանրաբեռնված ղազախը, որը փառահեղ հիփ-հոփ էր պարում նաև:
Ու էտտեղ Լյուբա ծյոծան բարձր հայտարարեց էպիկ մի նախադասություն՝ «А что Казахстан тоже Россия!! Значит мы победили! Ջին տոնիկը կոկորդիս կանգնեց, շրջվեցի ասում եմ՝ Լյուբա ջան, էտ երբվանից Ղազախստանը դառավ Ռուսաստան? Մի հատ ուշադիր նայի էս շեղ աչքերով ղազախին,
դու իրա հետ ինչ կապ ունես? Ու էտ ոնց է լինում, որ գալիս են ձեզ մոտ աշխատելու «понаехали черножопы в матушку Россию» եք գոռում, իսկ հենց հաթում են՝ Казахстан тоже Россия են դառնում?? Բայց Լյուբային չէր հուզում, ոչ մաշկի գույնը, ոչ աչքերի ձևը, ոչ էն փաստը, որ Կոբլանդի բատիրը
Իլյա Մուրոմեցի հետ կապ չունի… Կայսերապաշտ փափկասուն Ռուսիո տիկինը վստահ էր, որ Ղազախստանն էլ, Հայաստանն էլ, տո Էստոնիան էլ Ռուսաստան են: Ու ես այդտեղ մտածեցի, որ, եթե Պսկովի Լյուբան, որը միջին տարիքի սովորական կին է, վստահ է, որ հետխորհրդային բոլոր
տարածքները Ռուսաստան են, էն Պուտինից էլ ինչ ենք ուզում: Բա նա վստահ կլինի ու կլինի: Հ.Գ. Ես չաղ բելառուսի կողմից էի. նենց Մայքլ Ջեքսըն էր պարում :)) Վիդեոները կդնեմ սթոռի