«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» տեղեկացրել է, որ մի շարք հարթակներում հասանելի է Հայկոյի «Կյանքով» երգը: Այն թողարկվել է երգչի YouTube-յան էջում։ Սա հրաշալի հնարավորություն է վայելել
Հայկոյի գեղեցիկ ձայնն ու մեղեդային երաժշտությունը։ Ստեղծագործության երաժշության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերինը՝ Ռաֆֆի Ալթունյանը: Նշենք, որ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու եւ հանրայնացնելու նպատակով
ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որը հանդիսանում է նրա ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը։ Այն հետեւելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։
style.news.am