«Երբ ուզում ես, որ երբեք ուսերիցդ չիջնեն»․ Վահե Տեր-Մինասյան

Ինչպես ավելի վաղ առթի ունեցել էինք անդրադառնալու, Վահե Տեր-Մինասյանն ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնել է ջերմ ծովափնյա հանգստի՝ կատարելով աղջիկներին տված խոստումը։

Աղջիկներն արդեն մի քանի օր է, ինչ լիարժեք վայելում են իրենց սիրելի հայրիկի ներկայությունը։ Հայրն էլ փոխադարձաբար վայելում է իր գեղեցկուհի տիկնոջ ու դստրիկների հաճելի ներկայությունը՝ կտրվելով մասնագիտական հոգսերից։

Գաղտնիք չէ, որ շատ հայրերի համար դուստրերի մանկության շրջանը երանելիներից է համարվում։ Վահեն այդ հայրերի թվին է պատկանում։ Նա ևս ցանկանում է, որ դուստրերի մանության շրջափուլը շարունակվի երկար։ Այս մասին է վկայում նաև Վահեի վերջին

հրապարակումներից մեկը։ Նա մի լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ բժշկի դուստրերից մեկը նստել է հայրիկի ուսերին և կարծես իրեն բավականին լավ է զգում այնտեղ։ Բժիշկն այս լուսանկարը հետևյալ կերպ է մեկնաբանել․ «Երբ ուզում ես, որ երբեք ուսերիցդ չիջնեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: