«Երբեմն թռիչքի համար թեւեր հարկավոր չեն». Անահիտ Կիրակոսյանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են լողափնյա հանսգի ընթացքում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Երբեմն թռիչքի համար թևեր հարկավոր չեն»,- լուսանկարները մեկնաբանել է Անահիտը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Անկրկնելի եք», «ուղղակի փայլում եք»։

Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր լողափին։ Նա կրում էր կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Անահիտի մազերն արձակված էին, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում էին ականջօղերը։ «Ձեզ ծովի ալիքների չափ սեր եմ ուղարկում …», — հրապարակումը մակագրել էր դերասանուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: