Երանի չլիներ Նոյեմբերի 1-ը։ Օր՝ որն իմ կյանքը սևով ներկեց… Էլեն Արզումանյանի հուզիչ գրառումը սիրելիի մասին

Էլեն Արզումանյանը գրում է. Երանի չլիներ 2020թ Նոյեմբերի մեկը, երանի աշխարհի բոլոր օրացույցներից կարողանայի ջնջել այն։ Օր՝ որը իմ կյանքը սևով ներկեց։ Կարծես 1-ը վերցրել էր սև վրձինը և խաչ էր քաշում մեր երազանքների վրա։ Այդ օրը փոխեց իմ կյանքը ամբողջությամբ։ Օր՝ որից

հետո արևը կորցրել է իր ջերմությունը, իսկ կյանքն իր առաջվա գույները չունի։ Քեզանից հետո անցավ մի տարի…մի երկար և ձիգ տարի։ Կարելի է մտածել թե դա կարճ ժամանակահատված է, սակայն քեզնից հետո ժամանակը կանգնել՝ ու չի ուզում անցնի։ Քեզանից հետո մի օրը՝ դար է թվում։

Դու մեջքս էիր, որը կո տրվեց, հրաշքս էիի՝ չիրականացավ, աշխարհս էիր՝ քան դվեց։ Առանց քեզ՝ ինձ շատ դժվար է, առանց քեզ՝ ես չկամ։ Սակայն գիտե՞ս սկսել եմ համարվել բացականերիդ հետ, բայց բացականերիդ, չլինելուդ՝ ոչ ու թվում է չեմ էլ հարմարվի։ Քո սերը ամենագեղեցիկ էր, որը կարող էր պատահել ինձ հետ, սակայն մեր հեքիաթն

էլ ավարտ ունեցավ…մենք պարտվեցինք ճակատագրին։ Մենք մեր պատմությանը ավելի ուրախ ու գեղեցիկ ավարտ կմտածեինք, սակայն պա տերազմը խլեց քեզ ինձնից, և սա վատագույն ավարտն էր մեր գեղեցիկ սիրո։ Սակայն ինչպես ասում են, սիրտը որոշում է ում սիրել, իսկ

ճակատագիրը ում հետ լինել։ Անկախ ամեն ինչից ես գիտեմ, որ դու միշտ ինձ հետ ես։ Ես զգում եմ ՔԵԶ, զգում եմ քո ներկայությունը՝ իմ ամեն մթնող օրվա մեջ։ Դու իմ մեջ ես, իմ մտքի մեջ, իմ սրտի մեջ։ Դու իմ մեջ այնքան շատ ես, որ թվում է չես էլ վերջանա։ Երբ շատ եմ զգում կարիքդ, ձեռքս դնում եմ սրտիս, դու միշտ էնտեղ ես,

իմ սրտում։ Քո սերը միշտ ինձ հետ է։ Ես դա պահում եմ իմ ներսում, շա՜տ խորքում։ Դու աղոթք ես, իմ գիշերվա աղոթքը, որը ամեն գիշեր կարդում եմ՝ քնելուց առաջ։ Սակայն չեմ կարողանամ կտրվել քեզանից, չեմ կարողանում <<բաց թողնել>> քեզ։ Սիրում եմ քեզ…սիրում եմ դանդաղ ու քիչ քիչ, որ չավարտվես. Իմ Andrey Danielyan։

Понравилась статья? Поделиться с друзьями: