Ֆեյսբուքյան օգտատերերից Արմեն Միրզոյանը գրել է.
«Եվս մեկ հետաքրքիր ինֆո։ Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը դեռ հունվարի 3-ին և երեկ (հունվարի 16-ին) փորձել է Հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրшզենային վիրшվորումով:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դի ն հայտնաբերել է նրա կինը:
Այդ մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Ըստ նրա՝ քննիչների ժամանման պահին բնակարանում եղել են կինը և հայրը:
Սպшնություն է, թե ինքնաuպшնnւթյnւն, տվյալ պահին դեռ չկա: Դեպքի վայրի զննությունը դեռ շարունակվում է: