Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Ես զուտ մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին:
Չմոռանալ ու միշտ պահել այն գիտակցությունը, որ այժմյան իշխանությունը կառավարում է ու փորձում է վերականգնել մի պետություն, ուր ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ վաճառված է, լիքը կառույցներ գրավ դնելով` 20 տարի հետոյի փողերը վերցրած կերած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքված է, արտաքին լիքը պարտքեր կուտակված է:
Իմ անձնական խնդրանքն է ժողովրդին՝ չմոռանալ այդ ամենը, զուտ աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, սուտ նյուզերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջ ի վերջո մեր երազած պետության կառուցման մի մասնիկը դառնալ»:
Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանը առաջիններից էր, որը ժողովրդական շարժման ընթացքում բարձրացավ բեմ ու այնտեղից շարժմանը միանալու կոչեր արեց, ոգևորեց մարդկանց:
Նա կարծում է, որ քսան տարուց ավել մշուշոտ տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պետք է կարողանալ մշուշը մաքրել: Այժմ այդ փուլն է: