«Ես խաղաղություն եմ փնտրում այնտեղ, որտեղ ապահով է»․ Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով բնական կերպարը։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նաիրայի ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Ես խաղաղություն եմ փնտրում այնտեղ, որտեղ ապահով է։

Իմ ներսում, իմ մեջ, իմ սրտում։ Ես ունեմ ինձ, իսկ դու՞», — գրել է դերասանուհին։ Օրերս տեղադրված կադրերում Նաիրան կրում էր սպիտակ հանդերձանք․ բլուզ, լայվ տաբատ, որոնք համադրել էր բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։

«Ես սիրեցի քո աչքերով տեսնել ինձ,

Զգալ կին, շնչել և վերապրել վայրկյանը

Ես սիրեցի շտապել ավելին քան ընկալել եմ կյանքի թռիչքը

Ես սիրեցի գգվել ու լռել, ժամերով լսել, մոռանալով շատախոսությանս մասին

Ես սիրեցի ընկալել ինձ թույլ և անզոր, սիրեցի բացի ինձ, տեսնել աշխարհը քո աչքերով

Ես կյանքում առաջին անգամ վախ զգացի` կորցնելու, որ չհասցնեմ երջանկացնել

Ախ այդ անիծված ժամանակը», — հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: