Կնոջս շատ էի սիրում․ գեղեցիկ, խելացի, բարի մարդ է։ Համերաշխ էինք ապրում, սիրով մեծացնում էինք մեր երկու երեխաներին։ ՈՒնեի իմ բիզնեսը, կինս էլ տանն էր աշխատում՝ որպես մատնահարդար։ Ես գոհ էի իմ կյանքից, բարկության միայն մի պատճառ ունեի՝ զոքանչս։ Չգիտեմ, թե ինչու, բայց ես նյարդայնանում էի՝ նույնիսկ միայն այդ կնոջ ձայնը լսելիս։
Եթե գիտեի, թե որ օրն է գալու, տնից գնալու պատ ճառ էի գտնում, իսկ եթե անսպասելի էր այցը, ասում էի, որ ինձ լավ չեմ զգում և փակվում սենյակում՝ մինչ այդ կնոջ հեռանալը։ Կինս սկզբում նեղվում էր, որ իր մորն այդ պես եմ վերաբերվում, բայց ժամանակի ընթացքում սովորեց։ Կարևորը, որ նրան չէի կոպտում և հարգալից էի վերաբերվում։
Հետաքրքիր մի բան էի զգում․ ինձ թվում էր, թե զոքանչս չի նկատում իր հան դեպ իմ վատ վերաբերմ ունքը։ Միշտ ժպիտով բարևում էր, հետաքրքրվում իմ առողջական վիճակից և գործերից։ Երբեք չէր խառնվում մեր ընտանեկան գործերին, իսկ մեր երեխաների մասին էլ հարկ եղած դեպքում ուրախությամբ էր հոգ տանում։
Ժամանակի ընթացքում գործերս վատացան։ Ստիպված եղա վարկեր վերցնել՝ մեկը մյուսի հետևից։ Շուտվ խրվեցի պարտքերի մեջ, որոնց վերջը չէր երևում։ Կնոջս ոչինչ չէի ասում, հույս ունեի, որ ինքնուրույն կկարողանամ լուծել հարցերը։Մի օր էլ եկան կոլեկտորները և ասացին, որ եթե 1 ամսից չվճարեմ ամբողջ գումարը, ձեռքիցս կվերցնեն և տունը, և բիզնեսը։
Աչքերիս առաջ սևացել էր։ Եկա տուն և ընկա մահճակալիս վրա։ Հանկարծ լսեցի զոքանչիս ձայնը։ Պարզվեց, որ կինս ավագ երեխայիս տարել էր պոլիկլինիկա, իսկ մորն էլ խնդրել էր մնալ փոքր աղջկաս հետ։Նա ներս մտավ սենյակ և սկսեց խոսել․
-Արսեն, դու կարող ես ստել կնոջդ՝ ասելով, իբր ոչինչ չի եղել, բայց ես տեսնում եմ, որ լուրջ խնդիրներ ունես։ Ես գիտեմ, որ դու ինձ, մեղմ ասած, չես սիրում, բայց պատմիր, ի՞նչ է եղել, ես ուզում եմ քեզ օգնել։
Չգիտեմ, այդ պահին ինչ կատարվեց ինձ հետ, բայց պատմեցի ճշմարտությունը։ Զոքանչս ասաց, որ չհուսահատվեմ և կնոջս ոչինչ չպատմեմ։10 օր անց նա զանգեց ինձ և հանդիպում նշանակեց։ Զոքանչս տվեց ինձ ամբողջ գումարը, որով կարող էի փակել բոլոր վարկերն ու տոկոսները։
Շոկի մեջ էի, մինչ ուշքի էի գալիս, զոքանչս առանց մի բառ ասելու գնաց, նույնիսկ չհասցրեցի նրան շնորհակալություն հայտնել։ Վճարեցի վարկերը, զրոյից սկսեցի աշխատել՝ այս անգամ առանց սխալների և վրիպումների։ Այնքան տարված էի աշխատանքով, որ ոչինչ, կարծես, չէի նկատում։ Հանկարծ հասկացա, որ վաղուց չեմ տեսել զոքանչիս մեր տանը։
-Գնացել է քրոջ մոտ գյուղ, ասաց, որ մի քանի ամիս այնտեղ կմնա, -ասաց կինս, երբ հարցրեցի մոր մասին։
Բայց ինձ համար տարօրինակ էր, որ նա մեզ մոտ բանալի չէր թողել։ Զոքանչս միշտ խնդրում էր մեզ ջրել ծաղիկները, եթե մի քանի օրով պիտի բացակայեր տնից։Գնացի նրա տուն, դուռը անծանոթ մի տղամարդ բացեց։ Իմացա, որ․․․ զոքանչս վաճառել է բնակարանը։
-Ծերանոց է գնացել,-ասաց զոքանչիս հարևանուհին։
Քիչ էր մնում գետինը մտնեի․․․ Ահա թե որտեղից նրան գումար։ Վազեցի ծերանոց, գտա զոքանչիս, ծնկի իջա նրա առաջ և ասացի․
-Մայրիկ, եկել եմ քո հետևից, արի գնանք տուն․․․