Ես ամուր կանգնած եմ այն հողի վրա, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին:

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։

Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։ Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ

ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109+ կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում Սիմոնը հանդես էր գալիս առաջին անգամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: