Եղել է Մեղրիի միջանցքի ու 7 գյուղերի հանձնման հարց, ես չեմ ստորագրել այդ տարբերակը. Փաշինյան

Այսօր իր համախոհների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախագծում եղել է Մեղրիի միջանցքի ու 7 գյուղերի հարց, բայց ինքը չի ստորագրել այդ տարբերակը։

«Մենք երբեք Մեղրիի միջանցք, այդպիսի հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Եթե այդպիսի թեմա է եղել․․․ այո, եղել է այդպիսի թեմա։ Այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Ես հստակ ասել եմ՝ բացառված ա, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում ա լինի։ Եվ դա հանվել ա»,- ասաց Փաշինյանը։

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: