Եղելա պահ, որ ես եմ գումարի կարիք ունեցել, ու ինձ ոչ մեկ չի օգնել. բարերար Տարոնն 1-ին անգամ անկեղծանում է

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը բլոգեր Տարոն Սարգսյանն է։StarNews-ը հետևել է բլոգերի անկեղծ զրույցին: Բարերար Տարոն Սարգսյանը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու պատմեց, որ բարերար դարձել է շատ պատահական ու այն

մտքից, երբ տարիներ առաջ իր կյանքում եղել է պահ, որ ունեցել է ինչ-որ մեկի օգնության կարիքը,սակայն եղել է անօգնական: Տարոնը պատմեց, որ ամեն անգամ տարբեր ընտանիքներ գնալիս, թվում է, թե այդ ընտանիքից ծայրահեղ վիճակում գտնվող մարդ չկա, սակայն հաջորդ օրը հասկանում է,

որ վատից ավելի վատը կա: Հաղորդման ընթացքում նա նաև խոսեց մարդկանց մասին, ովքեր խաբում են, ու հանուն մի փոքրիկ գումարի կարողանում են ստել ու կորզել այն: Նա նաև անկեղծացավ ու խոստովանեց,որ ինքն այդ գումարներն աշխատում է TIK TOK-յան հարթակում:

Понравилась статья? Поделиться с друзьями: