եղարկվել են դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը դեպի ՌԴ նախատեսված հետևյալ չվերթները…

FLYONE ARMENIA ընկերությունից տեղեկացնում են, որ չեղարկվել են դեկտեմբերի քսանից հունվարի երեսունմեկը բացառապես Երևանից Ռուսաստան նախատեսված բոլոր չվերթերը։ Տարածված հայտարարությունում ընդգծվում է՝ պատճառը ընկերությունից անկախ ի հայտ եկած հանգամանքներն են, այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավի րпւսի հш մաճարակին հակազդելու մտահոգությունները: Ավիաընկերությունից վստահեցնում են, որ կապահովվի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների արագ և անվ տшնգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր,

էնպես ինչպես արդեն իսկ ապահովել է դեկտեմբերի տասնհինգին և տասնվեցին չեղարկված չվերթերի ուղևորների տեղափոխումը։ «Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120 տոկոսի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության նպատակով։

Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական և անհատական կապի մեջ մնալ դեպի Ռուսաստան բոլոր չվերթերի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ և ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»,- նշված է ընկերություն հայտարարության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: