Հայաստանի կառավարությունը երկու շաբաթով դադարեցրել է Իրանի հետ սահմանային ու ավիահաղորդակցությունը: Պատճառը կորոնավիրուսն է, որ հայտնաբերվել է կողքի երկրում ու տարածվում է՝ կյանքից հեռացման դեպքերով:
Իրանի հետ սահմանային և օդային հաղորդակցությունը կանգնեցնելու հանգամանքը Հայաստանում արժանացել է հետաքրքիր տեսակետների: Նախ, մինչև վարչապետը կհայտարարեր սահմանը երկու շաբաթով փակելու որոշման մասին, համացանցում այդպիսի պահանջ սկսեց հնչել տարբեր շրջանակներից:
Ընդ որում, այստեղ հատկապես հետաքրքիր է այն, որ սահմանը փակելու պահանջ էին հնչեցնում շրջանակներ, որոնք 2018 թվականին տագնապ ու դավադրապաշտական աղմուկ էին բարձրացնում հակառակ առնչությամբ:
Խոսքն այն աղմուկի մասին է, որ ծավալվեց 2018 թվականի վերջին, խորհրդարանում վարչապետի մի հայտարարության կապակցությամբ: Այդ շրջանում Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախորդ իշխող շրջանակները այդ այցի պատճառն օգտագործում էին քարոզչական աղմուկի համար, թե վարչապետ Փաշինյանին Բոլթոնն առաջարկել է «դավադիր մասնակցություն» հակաիրանյան քաղաքականության մեջ: Կային նաև մարդիկ, որոնք Լազարեւսկի ակումբում դիմում էին անձամբ Զատուլինին, խնդրելով այդ մտահոգությունները փոխանցել Կրեմլ:
Այդ աղմուկը Հայաստանի նախորդ իշխող համակարգի շրջանակները հատկապես ուժգնացրին, երբ Բոլթոնի այցից այնուհետև որոշ ժամանակ անց խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելով, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են ստեղծել հայ-իրանական սահմանի փակման իրավիճակ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.