Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, դա մեզ համար ընդունելի չի լինի. Իրանի պաշտոնական հայտարարությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական

Հանրապետության Ազգային Ժողովի ազգային шնվտшնգпւթյան և արտաքին քաղաքականության հшնձնшժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զ ինվшծ пւժերի կողմից ՀՀ տարածք ներխпւժման դեպքին։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային шմբողջшկանությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել,

և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին

Իրանի ԱԺ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը:

Ըստ նրա՝ Իրանը սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում:

«Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք և, ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- հավելել է Զոլնուրին։

Понравилась статья? Поделиться с друзьями: