Եթե խիղճս կորցնեմ ու իմացածիս 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծե ծելով տնից դուրս կհանի, քանզի…

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետրոս Ղազարյանը հերթական «մտքի փայլատակումով» փորձել է ինձ վրա ց եխ շպրտել՝ ակնհայտ սпւտ տարածելով, թե իբր ես վատ եմ արտահայտվել

«Մանկական Եվրոտեսիլ»-ում հայ երեխայի հաղթելու վերաբերյալ։ Նախ, ես որևէ տեղ ու ոչինչ չեմ խոսել «Եվրոտեսիլ»-ի մասին, իսկ ընդհանրապես, ուրախ եմ, որ միջազգային երգի տվյալ մրցույթում հայ մասնակիցը հաջողության է հասել։ Այս առումով Պետրոսը հերթական կե ղծիքով

թույն է փորձում ուղղել իմ դեմ՝ խե ղդվելով սեփական թпւ յնի ավելցուկից։ Ինչո՞ւ եք փորձում ինձ ներքաշել այնտեղ, որտեղ ես չկամ։ Մշտապես հարգանքով եմ արտահայտվել կամ լռել եմ այն մարդկանց մասին, ում հետ երբևէ աշխատել եմ, թեկուզ ունեցած լինենք հակասություններ, քանզի ինձ համար գործընկերությունն ու

համատեղ անցած ճանապարհը կարևոր արժեքներ են բարոյականության մեջ։ Պետրոսը դա երևի չի հասկանում։ Չի հասկանում, որ գոնե «Կենտրոն» հեռուստաընկերությունում 2009-2017թվականների ընթացքում միասին աշխատած տարիներին ինքն այնքան հիմար բաներ է արել, որ եթե խիղճս կորցնեմ ու դրա 1 տոկոսի մասին էլ խոսեմ, կինը ծե ծելով տանից դուրս կհանի։

Իր կնոջից և կնոջ ազգականներից Պետրոսի սш րսափների մասին կարելի է հատորներ գրել, սակայն ես, իհարկե, երբևէ չեմ խոսել ու չեմ խոսի, քանզի իմ տեսածներն ու իմացածները պետք է մնան միայն իմ տեսածը և իմացածը։ Ուղղակի ցш վում եմ, որ Պետրոս Ղազարյանն այդպես էլ մնաց նույն Պետոն, որին օգտագործում են բոլոր ժամանակների փողատերերը և իշխանությունները։ Այսպես կոչված, «սուր» հարցազրույցների մեծ մասն էլ նախապես պայմանավորված շոու է։

Պետրոսը չի մարսում, որ Հ1-ում միասին աշխատելիս չկարողացավ ինձ ստի պել, համոզել, որ լռեմ ու իր նման՝ շատ հш նցանքների մասին իմանալով հանդերձ, քծնեմ ժամանակի իշխանություններին։ Նույն Պետրոսի սենյակում մի քանի անգամ եմ

ճակատին ասել էն, ինչ կա իրականում, ինքն էլ արդարացել է, թե պետք չի խոսել, քանզի Նիկոլին դեմ գնալը ոչ մի օգուտ չի տա։ Նույն Հ1-ում իշխանություններին հանդուրժող, սակայն առնվազն չսիրող ուրիշ պաշտոնյաներ ու բարձր աշխատավարձ ստացողներ էլ կան, սակայն գոնե նրանք այնքան բարոյականություն ունեն, որ չեն հш յհոյում ու վш րկաբեկում իրենց գործընկերոջը հանուն մի փոր հացի։ Պետրոս չդարձած Պետոն այդ տարրական բանն էլ չի հասկանում։ Ամեն դեպքում, երբեմն պետք է մարդուն ցш վացնել, որ խելքը գլուխը հավաքի։ Ես դա Պետրոս Ղազարյանին խոստանում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: