Եթե երբևէ քեզ դա տապարտեն, որովհետև վերջին պահին կյանքի եւ մա հվան միջև ընտրել ես կյանքը, ուրեմն հաստատ իմացիր, որ…Ծովինար Բանուչյան

«Գե րիներին»… Եթե երբևէ քեզ դա տապարտեն, որովհետև վերջին պահին կյանքի եւ մա հվան միջև ընտրել ես կյանքը, ուրեմն հաստատ իմացիր, որ ոչ քո մա հը, ոչ էլ քո կյանքը նրանց համար արժեք չունի։ Եթե քեզ մեղադրեն, որ չես հասցրել, չես ուզել կամ չես կարողացել մեռ նել, ուրեմն իմացիր, որ մեղադրել կարող է ցանկացած մեկը, բացի ծնողներիցդ, որ իրենց ձեռքերի անքուն գիշերներում օրորել են իրենց բաժին երջանկությունը՝ քեզ։

Եթե վերջապես դու գաս տուն, ունենաս բարեբախտություն քնել տաք ու փափուկ անկողնում, բայց որևէ մեկը քեզ թույլ տա ափսոսալ, որ չես մե ռել ու կամ ետևիցդ կանչի՝ ավելի լավ է մե ռնեիր, հետն էլ հերոսանայիր, իմացի՛ր, պատերազմը անհոգի, անմարմին կենդանի է, որը կարող է ցանկացած պահի խժ ռել իր զավակին մե ռած, թե կենդանի, բայց պատերազմից առավել անհոգի են նրանք, ովքեր միայն մա հվան մեջ են հերոսություն տեսնում։

Կգա՛ս տուն, ինքդ կհասկանաս, քեզ հաշված մարդիկ են այսքան ժամանակ անց իսկապես սպասում․․․ սովորել են, թե ինչ․․․ մնացածը պարզապես խոսում են, խոսում են, խոսում են, ես նույնպես խոսում եմ, իմ սպասումը նույնպես խճճված մի բան է, ես ավելի շատ կարողանում եմ զգալ սպասողին, քան քեզ, որովհետև սուտ է, «տղա՛ս, հա՛յր, եղբա՛յր իմ» դու իմ տղան չես, դու իմ եղբայրը չես, դու իմ հայրը չես․․․ Ու ես իսկապես քեզ ասում եմ ճշմարտությունը, իմ մեջ դու խորը, խորը, շատ խորը, անպատմելի տխրություն ես, բայց ինձ համար լույսը դեռ կարողանում է բացվել։

Միակ բանը, որ կարող եմ քեզ համար անել, դա քեզ պաշտպանելն է ԽՈՍՔՈՎ և կպաշտպանեմ, որովհետև դու ինձնից լավ գիտես, որ թիկունքում քեզ լքածների մեջ որևէ մեկը քաջություն չունեցավ ինքն իրեն ոչնչացնելու, բայց նրանց համար շարունակվում է կյանքը․․․ բայց նրանցից ոչ մեկը չամաչեց, բայց նրանցից ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին․․․ Մի խոսքով, ինձնից լավ գիտես․․․չափսոսա՛ս, որ ապրում ես․․․ Ծովինար Բանուչյան

Понравилась статья? Поделиться с друзьями: