Եթե դու իրոք տիրապետում ես որևէ ինֆորմացիայի, ասա․․․ բլոգերը՝ Անդրեին

Երգիչ Անդրեն, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, երեկ «Ինստագրամ»-ի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում սանձազերծած ագրեսիային և նույն օրը տեղի ունեցած

«Եվրատեսիլ 2023» կիսաեզրափակիչ փուլին, որտեղ հանդես էր գալիս նաև Հայաստանը։ Անդրեն իր էջի սթորի բաժնում մասնավորապես գրել էր․ «Հեսա «Եվրատեսիլ»-ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ, և բոլորդ «ուրաաա» ստատուսներ

կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է, և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ, բայց դուք Ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»:

Նրա այս գրառումը տարատեսակ քննադատությունների առիթ էր տվել ու քննարկվել համացանցում։ Դրան անդրադարձել է նաև բլոգեր Հայկ Մկրտչյանը: Բլոգերն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակած տեսանյութի միջոցով հարց է ուղղել երգչին, թե

ԱՄՆ-ում բնակվելու ընթացքում ի՞նչ արժեքավոր գործունեություն է անում, այնուհետև նա մեկնաբանել է Անդրեի գրառումը։ Նշենք, որ այս պահին Հայկի ինստագրամյան սթորին հասանելի է, սակայն սթորիները պահպանվում են ընդամենը 24 ժամ:

«Չեմ կարողանում գիտակցել, թե ո՞նց են որոշ մարդիկ իրենց ֆունկցիա վերագրում քնից արթնացնելու, որովհետև, իմ պատկերացմամբ, մեր իրականության մեջ չկա մեկը, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից էլ չգիտի՝ ինչ անի։

Մեկը ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Ես չեմ գնացել «Նեմեսիս» արձանի տեղադրմանը, որի պատճառով Թուրքիան օդային սահմանն է փակել կամ ավել ագրեսիա է ստեղծել։ Ես չեմ կանգնած բանակցություններում, ես անգամ չունեմ ինֆորմացիա, թե ինչ է

կատարվում, ու Հայաստանում ոչ մեկ այդ ֆունկցիան չունի, որ ասես՝ օքեյ, ժողովուրդ ջան, գիտեք ձեր ֆունկցիան որն է, հիմա դուք կաք ու գիտեք՝ ինչ պետք է անեք։ Ես չեմ տիրապետում ու անընդհատ մարդկանց մեղադրել իբր «խորը քնած լինելու մեջ», դա

կեղծ օրակարգ է։ Օքեյ, ես էլ կարամ ապրեմ Ամերիկայում ու տենց օրը ուղղակի սթորիներ տեղադրեմ, որ Արցախը վտանգի մեջ է և այլն։ Տենց շղարշ ստեղծեմ, թե ես որևէ գործողություն եմ անում արժեքավոր»,- նշել է բլոգերը։ Հայկը, դիմելով Անդրեին,

նաև հետաքրքրվել է՝ բացի մեղադրելուց, ի՞նչ գործողություններ է առաջարկում երգիչը։ «Անդրե ջան, եթե դու իրոք տիրապետո՞ւմ ես որևէ ինֆորմացիայի, ինչը ես կարամ անեմ, կամ մարդիկ կարան անեն, ասեք։ Լուրջ, սենց անընդհատ մեղադրական

ալիքներ ստեղծելուց բացի, գործողությունների հերթականություն ասեք։ Անդրե ջան, ԱՄՆ-ում ես, չէ՞, ապրում, ստեղ չես, կամ Արցախի որևէ շտաբում չես, ի՞նչ գործունեություն ես ծավալում, որ մենք էլ կարանք դրա մասը կազմենք, օգնենք։ Ես վափշե չեմ

պատկերացնում, ինձ թվում ա՝ մեր ժողովրդի խնդիրը հենց էդ ա, որ իրանք մենակ մեղադրում են։ Եթե լիքը մարդ չի ընտրել իշխանությանը, ի՞նչ անի։ Ես համոզված եմ, որ չկա տենց օրակարգ, որ ինչ-որ մեկը կարողանա անգամ հուշել, թե ինչ անենք։ Հիմա ամենքս ճղճիմ ֆունկցիա ունենք և

չպիտի մեղադրենք իրար»,- նկատել է նա: Նշենք, որ բազմաթիվ քննադատությունների ենթարկվելուց հետո Անդրեն ինստագրամյան իր էջում նորից սթորի է հրապարակել և պարզաբանել, որ այդ գրառմամբ նկատի չի ունեցել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող Բրյունետին, այլ, ըստ նրա, անտարբերությանը:

armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: