Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. մանրամասներ

Պեմզաշենում ողբերգական սպանությունից մոտ երեք շաբաթ անց Զարինեի փռած լվացքը չի հավաքվել, Մելիքսեթյանների դուռը շարունակում է կողպված մնալ: 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու

ահասարսուռ սպանությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, բայց թե կոնկրետ ո՞ր ժամին` դեռ պարզվում է: Գործով մեղադրյալներ 32-ամյա Վրույր Բարսեղյանն ու նրա ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանը կալանավորված են: Քննչական խմբի ղեկավարն առաջին

անգամ մանրամասներ է հրապարակում, նշում՝ Վրույր Բարսեղյանը դեպքի օրը ժամը 21:00-ին հանդիպել է ազգականի՝ Արկադիի հետ ու ասել, որ իրեն գումար է անհրաժեշտ: Վերջինս ասել է, որ գումարի հետ կապված տեղ գիտի, եթե էդքան տղամարդկություն ունի

իր հետ գալու, մինչև վերջ գնալու, կարող է ցույց տալ: Ըստ քննիչի՝ Արկադի Բարսեղյանը իրեն պատկանող ավտոմեքենայով, ազգականի հետ գնացել է այն փողոցը, որտեղ գտնվում է Մելիքսեթյանների բնակարանը, կանգնել մոտավորապես 15 մետր

հեռավորության վրա, ապա մոտեցել բնակարանին, բացել դուռը: Դուռը բացվելուց հետո տուժողը նկատել է երկուսին, խնդրանք է առաջ բերել, որպեսզի լքեն իր բնակարանը, սակայն 41-ամյա բնակիչը բռունցքով հարվածել է Զարինեին, որից հետո վերջինս

ընկել է հատակին, արդեն սկսել են գումար ման գալ: Գումարը չհայտնաբերելով և դիմադրության հանդիպելով` 32-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել տուժողին` գետնին ընկած ժամանակ: Քննիչի խոսքով՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ աղմուկ

լսելով` սենյակից դուրս են եկել անչափահաս երեխաները: Հասկանալով, որ բացահայտված է իրենց արարքը, տուժողները ճանաչել են իրենց, դրսից հակավորման թել է բերել 32-ամյա բնակիչը, որից հետո, կապելով տուժողին և նրա երեխաներին, 41-ամյա

բնակիչը թողել-հեռացել է դեպքի վայրից: Դրանից հետո 32-ամյա բնակիչը երկուսի կատարած հանցանքները թաքցնելու, հետքերը վերացնելու համար արդեն իր մոտ գտնվող դանակով կտրած-ծակած ձևի վնասվածքներ պատճառելով` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել

Զարինե Մելիքսեթյանին և նրա երկու անչափահաս երեխաներին, որից հետո դեպքի վայրից հեռացել է, գնացել իր բնակության հասցե: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալի հորաքույրը սպանությունից հետո մաքրել է հետքերը: Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: