Եթե այսպես շարունակվի, կունենանք աղբանոց Երևանի սրտում․․․

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում

ահազանգել է Երևանյան լճի խնդրի մասին՝ հրապարակելով լուսանկարներ ու կից գրելով.

«Ինչպես գիտեք, մի երկու շաբաթ լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայն դեպս՝ այդպես գիտեի):

Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի պակասեցում ընդհանրապես չի նկատվում: Հակառակը՝ շատացել է:

Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: