Արսեն Սաֆարյանը ծնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ծմկահող գյուղում։ 1980-ին տեղափոխվել է քաղաք Հրազդան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ, մականախաղ ու հաճախել է քանդակագործության խմբակ։ Տասնյոթ տարեկան
հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում։ 1994-1998 թվականներին սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում։ Տասնվեց տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ ու կատարել տարբեր ժանրերի երգեր։
2000-ից սկսել է անհատական գործունեության։ Մասնակցել է բազում համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում ու Արցախում։ Արժանացել է բազում մրցանակների։ Արսեն Սաֆարյանի երգերի
խոսքերի մեծ մասի հեղինակը հենց նրա եղբայրն է՝ Արթուր Սաֆարյանը։ Հայտնի և սիրված Երգիչ Արսեն Սաֆարյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դու գնացիր կռ իվ, տղես»: Խոսք ու երաժշտությունե — Րաֆֆի Ալթունյանինն է, Գործիքավորումը՝
Ազատ Մխիթարյանինը, Կիթառ՝ Արթուր Սաֆարյան, Ռեժիսոր ու օպերատոր — Վազգեն Ծատինյանը, Մտահղացումը — Րաֆֆի Ալթունյան, «Տրիադա» լարային նվագախումբ։ Երգը նվիրվում է Հայկազ Հարությունյանի հի շատակին։ Տեսանյութը՝ ստորև.