Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝
անդրադառնալով երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ «Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են… Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:Տղերքը, ովքեր ցրտին ու
շոգին իրենց կամքն են կոփում: Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում: Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի», — գրել է նա: