Դուք ամբողջությամբ ձեզ ցույց տվեցիք, համբալներ․․․Գնացեք, մոմ վառեք, ու ներողություն խնդրեք

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը, այնուամենայնիվ, ազատ և իրավական պետություն է, իսկ հայերն էլ՝ ներողամիտ, այնուամենայնիվ։

Ու դրա համար, ոչ թե ցուրտը տարած անասունի նման սպառնացեք, որ սաղիս փռելու եք ու մեզ վրա ձեր կոշիկները մաքրեք, այլ գնացեք ու մոմ վառեք օրը երեք անգամ՝ ձեր զխկռտվելուց հետո, որ Հայաստանում ենք ապրում ու փորձեք ապրել հայավարի, ոչ թե անասունի նման։

Ու մի փորձեք խաղալ մարդկանց համբերության հետ, որովհետև եթե հարցերի լուծումն անցավ ձեր իմացած հարթություն, դուք էդտեղ շանս չունեք, քանի որ ոչ թե դուք եք փռելու, որ մի բան էլ մեզ վրա կոշիկ մաքրեք, այլ ձեզ, ու ոչ թե փռելու են, այլ լղոզելու են։ Համոզված եղեք։

Գնացեք ու մոմ վառեք, ու ներողություն խնդրեք։ Մարդ եղեք։

Իսկ էդ ասածից հրճվող, առիթով-անառիթ «Արցախից», «պետությունից», «պետական մտածողությունից», «անվտանգությունից» ավել-պակաս բարբաջող, բայց էդ ասածից աչքերով, ականջներով ու դեմի վերջույթներով ծափ տվող սբռոդին ասելիք չկա։

Դուք ամբողջությամբ ձեզ ցույց տվեցիք, համբալներ»։

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: