Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում բեմական կերպարում է։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում Անին արծաթափայլ հանդերձանքով է։ Նրա մազերը հավաքված են, նուրբ եւ միեւնույն
ժամանակ ընդգծված դիմահարդարմամբ է։ «Դիմակահանդեսի Ստվերից մինչեւ եվրատեսիլյան բարի փերի», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։