Թուրինի «Յուվենտուսի» երկրորդ ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, հայտնում է El Nacional-ը:
Կորոնավիրուսով վարակվել է արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Բժիշկները վիրուսի նախանշաններ հայտնաբերել են նաև Դիբալայի հայրենակից Գոնսալո Իգուաինի մոտ, որի հետազոտության պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ:
«Յուվենտուսի» 121 հոգանոց անձնակազմը, այդ թվում թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները, տեղափոխվել են կարանտին, որտեղ կստուգվի նրանց մոտ վիրուսի առկայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին: Կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացվել նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետազոտությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 124 հազար մարդ: Զոհերի թիվը մոտենում է 5 հազարին:
Նյութի աղբյուր՝ NEWS.am SPORT