Դիանա Գրիգորյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։ Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,

հրապարակված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Դիանան կրում է սպիտակ բլուզ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Գեղեցկուհիս», — մայրիկին դիմել է Դիանա Գրիգորյանը։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր Սեւանում։

Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր սպիտակ տաբատի հետ։ Դիանան արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Պակասում ես, ախր քիչ-քիչ, Կապուտաչյա իմ հրաշք լիճ… Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»,- գրել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: