ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է իրենց մոտ։
Նա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ: Մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ
Լուսինե Կիրակոսյանը օգնության կարիք ունի, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և, որ լրատվական կայքերով տարածենք հաղորդագրություն, որ հանրության և պաշտոնատար անձանց ուշադրությանը հրավիրենք։ Դերասանուհուն մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում։