Լիա Զախարյանն օրերս ինստագրամյան իր էջում ակնարկում էր նոր երգի ու տեսահոլովակի մասին։ Այսպիսով, այդ օրը եկավ։ Դերասանուհին, վերջապես, ներկայացրել է խոստացված նորությունը։ Երգը կոչվում է «Անհասանելի ա»։
Այն դերասանուհու համար հեղինակել են Եվա Ոսկանյանն ու Ալբերտ Բոյաջյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Վալյա Եղիազարյանն է։ Հոլովակում դերասանուհին բնական վիճակներում է․ նա խոսում է մի թեմայի շուրջ, որը հուզում է շատ աղջիկների․
երբ կյանքումդ, թվում է, թե հայտնվում է այդ մեկը, ու հանկարծ վեճ ու․․․ կապը կորում է։ «Խիստ աղջկական, միանգամից հավես տրամադրություն ա բերում, ու տանում ա էնպիսի կողմեր, ուր ամեն մեկս կյանքում գոնե 1 անգամ հաստատ եղել ենք»,-
ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր տեսահոլովակին՝ գրել է նա։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, որ դերասանուհին երգում է։ Ամիսներ առաջ նա նաեւ ներկայացրել էր Monatik-ի «Сильно» երգի cover տարբերակը։
NEWS.am STYLE