«Դեկտեմբերի մեկից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի յոթ օրը մեկ». Անահիտ Ավանեսյան. Հայաստանում դեկտեմբերի մեկից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի 1 շաբաթով. չպատվաստված աշխատակիցները տասնչորս օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստի պված կլինեն այն ներկայացնել յոթ օրը մեկ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այսօր շրջանառվելու է հրամ անի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի
համար տասնչորս օրյա ժամկետը փոխվի ու դառնա յոթ օրյա»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ. Դեկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցները ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացնեն մինչև…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ