Ա՛յ մարդ, հասկանում եմ, որ ձեր աչքը սովոր չէ ԱԺ ամբիոնից` համեստ հագնված, անշպար պաշտոնյա կին. Բայց դա ի՞նչ քննարկելու բան է. ոչ միայն նախանձ եք, այլ` առհասարակ բոբիկ…
Նայում եմ, ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը, մազերը.. ա՛յ մարդ, հասկանում եմ, որ ձեր աչքը սովոր չէ ԱԺ ամբիոնից` համեստ հագնված, պոչիկ կապած, թեկուզ անշպար պաշտոնյա կին։ Բայց դա ի՞նչ քննարկելու բան է։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արթուր Հայրապետյանը:
Տաթեւիկը անմիջական, համեստ արտաքինով, առանց այլեւայլ ճոխությունների, ու ի դեպ շատ կանացի է։ Գիտեմ, որ սովոր եք քաղքենիներին, ու ձեր օրինակը հենց քաղքենին է։ Ժամանակին էլ մոդայիկ էր, որ պահել եք` պարտադիր ռուսերեն բառեր պետք է օգտագործեիք, որ ասեին խելացի է։
Դա նրանից է, որ ոչ միայն նախանձ եք, այլ` առհասարակ բոբիկ։ Քննադատությունն էլ` ձեր պես օյինբազ ու շինծու։
Այստեղ են ասել` մի քիչ ձեզ տեսած պահեք։
Facebook Comments