Դատախազությունը բողոքարկում է Հայրապետյանի ֆաբրիկայի տնօրենին ազատ արձակվելու փաստը

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։

Այս մասին ասել է Դատախազության հանրային կապերի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին եւ ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: