Գ ԱՂ ՏՆԻ ՊԱՀՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԶԻ ՆՎ ՈՐՆԵՐԻ Մ ԱՐՄԻ ՆՆԵՐ. ՀԵՐԱՑԻՆ ՓԱԿ Է

Բացահայտել եմ, որ 200-ից ավելի մարմին է կորած եղել, չենք իմացել, հիմա հայտնվում են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զի նծառա յողներից մեկի ծնողը։ Հիշեցնենք, ծնոնղները փակել են Հերացի փողոցը ՝ դ իահեր ձար անի հատվածից։

Նոյեմբերի 23-ին Արցախ է բերվել 21 մարմին: Մի քանի օր առաջ մի մարդու մարմնի ԴՆԹ է համապատասխանել, կինը զանգել է ինձ, ասում է՝ ճշտեմ, թե մարմինը որտեղից է բերվել: Պայմանական կոդը 567 է՝ նոյեմբերի 23: Պայմանական կոդերը դրվում են ըստ հերթականության: Նույն ամսաթվով էլի մարդ է բերվել ու մարմնի կոդը եղել է 755: Եթե 567-ին գումարեմ 21՝ 755 չի ստացվում: Հիմա մարմինները հանում են պահած տեղերից ու տալիս են ԴՆԹ անելու: Ամբողջական մարմին կա, որը նոյեմբերի 23-ից ԴՆԹ չի անցել»,- ասաց ծնողը։

«Հիմա մենք պահանջում ենք, որ հանձնաժողով ստեղծեն, որի մեջ լինեն նաեւ ծնողներ, գնանք բոլոր դիահերձարաններով շրջենք, հասկանանք՝ ինչ է կատարվել»,- հավելեց նա։

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: