Գևորգ Պապոյանի կnպիտ պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին. Ձայնդ կտրի′․ թուլացի′ր … (տեսանյութ)

Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ նախորդ օրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի արած հայտարարությանը.

«Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով, ըստ երևույթի, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար՝ նշելով, թե կոռուպցիայի հետ կապված այդ հարցերն այն ժամանակ ինչո՞ւ չէինք բարձրաձայնում:

Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուքյանի և ԼՀԿ-ի համար ասեմ, որ չէի կարող բարձրաձայնել, քանի որ ի տարբերություն իրենց, որևէ կապ չեմ ունցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին՝ 2011 թվականին իմ հայացքների և օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել բուհում ինձ աշխատանքից զրկել, օրենքը կոպտորեն խախտելով զրկեցին ինձ դասաժամերի մեծ մասից»։

 

Պատգամավորը հայտարարեց, որ ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների, պետական պաշտոն չի զբաղեցրել, քանի որ չի ունեցել այն ժամանակվա իշխանությունների բարձրաստիճան հովանավորներ։

տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: