Գտել էի հորս համարը, ուզում էի զանգել, բայց վախեցա կրկին հիասթափվելուց. Սրբուհի Ավանեսյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին: Զրույցի ընթացքում Սրբուհին խոսեց 4 տարեկանում հոր կողմից լքվելու մասին: Սրբուհին նշեց, որ փոքր տարիքում ինքը

հոգեկան տրավմայի է ենթարկվել, քանի որ հոր կողմից լքվել է: Սրբուհին նաև նշեց, որ ինքը մինչ այսօր չի կարողանում ընտրություն կատարել և վախենում է, քանի որ հոր կողմից լքվելը իրեն ստիպում է մտածել, որ բոլորն են իրեն լքելու: Սրբուհին զրույցի ընթացքում խոստովանեց,

որ ինքը իմացել է հոր հեռախոսահամարը, սակայն վախեցել է զանգել, քանի որ վախեցել է բացասական պատասխան ստանալուց և կրկին անգամ հիասթափվելուց: Սրբուհու խոսքով`իր համար մայրանալը երազանք է, ցանկանում է մայրանալ, բայց վստահ է`միայնակ է մեծացնելու երեխային:

Понравилась статья? Поделиться с друзьями: