Գորիսի փոխքաղաքապետը նոր  հայտարարություն է տարածել․ մանրամասներ

Իրավիճակի փոփոխություն չկա, երեկվա դրությամբ ինչպես եղել է, այդպես է,

այսինքն՝ թշնամին շարունակում է մնալ Սև լճի տարածքում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ նշելով, որ նոր տեղեկություններ չունի:

Անդրադառնալով երեկ՝ ուշ երեկոյան, տեղի ունեցած բանակցություններին, Յոլյանն ասաց, որ չի կարող լրացուցիչ տեղեկություն հաղորդել. «Մի փոքր սպասեք, տեսնենք՝ ինչ է լինում»:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, երեք ԱԽ նիստ է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: